Անտվերպենի նավահանգստում մաքսավորները շուրջ մեկ տոննա հերոին են առգրավել

14:30   20 Հունիս 2018    528

Բելգիայի Անտվերպենի նավահանգստի մաքսային ծառայության աշխատողներն ավելի քան 954 կիլոգրամ հերոին են առգրավել Իրանից ժամանած նավը զննելիս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է քաղաքի դատախազության ներկայացուցիչ Քեն Վիտպասը:

«Սոդայով բեռնարկղի համակարգչային լուսագրության արդյունքում պարզվել Է 57 պարկերի առկայություն, որոնցից յուրաքանչյուրը պարունակել Է 15 կիլոգրամ հերոին, իսկ ընդամենը հայտնաբերվել Է 954,4 կիլոգրամ հերոին»,- ասել Է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ դա հերոինի ամենամեծ ծավալներից մեկն Է, որն առգրավվել Է Անտվերպենի նավահանգստում: Բռնագրավված հերոինի արժեքը գնահատվում Է մոտավորապես 55 միլիոն եվրո: Կատարվող հետաքննության շրջանակներում արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ, հայտնել Է դատախազության ներկայացուցիչը: Բելգիայի Անտվերպենի նավահանգիստն անվանում են Եվրոպայի կոկաինային «դարպասներ»:

Կոլումբիական կարտելների կողմից Եվրոպային մատակարարվող կոկաինի ծավալով Անտվերպենը 2016 թվականին առաջ Է անցել Նիդեռլանդների Ռոտերդամի եւ Գերմանիայի Համբուրգի ծովային տերմինալներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները