Մեյի դեմ մահափորձ ծրագրավորողը մտադիր էր գլխատել նրան

14:51   20 Հունիս 2018    584

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձ ծրագրավորողը մտադիր է գլխատել նրան` ներխուժելով նրա նստավայր:

Ըստ պարբերականի` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմնակից 20-ամյա Նաաիմուր Զաքարիա Ռահմանը ծրագրում էր պայթուցիկ սարք գործի դնել վարչապետի նստավայրի դարպասների մոտ, այնհուհետև չեզոքացնել պահակներին և ներխուժել ներս:

Նշենք, որ Ռահմանը ձերբակալվել էր անցյալ տարվա նոյեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները