Հայտնի են սառը ցնցուղի օգտակար հատկանիշները

16:23   20 Հունիս 2018    609

Բժիշկները պատմել են, թե ինչով է օգտակար սառը ցնցուղ ընդունելը։

Բոլորին է հայտնի, որ առավոտյան բժիշկները խորհուրդ են տալիս ցնցուղ ընդունել։ Բայց միայն քչերը կհամաձայնեն արթնանալուց հետո սառը, թարմացնող ցնցուղի տակ կանգնել և հաճույք ստանալ դրանից։

Իհարկե, սառցե ջրով լողանալ ոչ ոք չի պարտադրում, բայց ջերմաստիճանը մի քիչ իջեցնելը, քան սովորաբար ենք անում, առողջության համար հաստատ օգտակար կլինի։ Չէ՞ որ դա կոփվելու ձևերից մեկն է։

Ինչո՞վ է օգտակար սառը ցնցուղը.

– ամրացնում է իմունիտետը և պաշտպանում է մարդուն տարբեր վիրուսներից։

– բարելավում է օրգանիզմում արյան շրջանառությունը, ինչը օգտակար է սրտի և անոթների, ինչպես նաև ներքին օրգանների համար։

– օգնում է ազատվել ենթամաշկային ճարպից և օգնում է նիհարել։

– խթանում է ուղեղի հատվածներից մեկին, ինչի շնորհիվ լավանում է տրամադրությունը։

– արյունը թթվածնով է սնուցում, քանի որ սառը ցնցուղի ժամանակ մարդն ավելի խորն է շնչում։

– ազատում է քնկոտությունից։

– բարելավում է վահանաձև գեղձի աշխատանքը։

Սառը ցնցուղին սակայն պետք է աստիճանաբար սովորել՝ ամեն անգամ սառը ջուրը մի քիչ ավելի երկար ժամանակով միացնելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները