Մեզ համար դա շատ լուրջ հարց է. Զախարովա

16:46   20 Հունիս 2018    883

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից ավանդական ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվել են` հնարավո՞ր է ապագայում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ինչին նա պատասխանել է, որ նման ծրագրերի մասին, եթե դրանք կան, պետք է հայտարարեն այդ երկու երկրները:

«Կարող եմ միայն հաստատ ձեզ ասել, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է իր դերին` որպես ԵԱՀԿ ՄԽ մասնակից, և իրենից կախված ամեն բան կանի, որպեսզի կառուցողական ու արդյունավետ ներդրում ունենա առկա ճգնաժամի և այդ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում: Դա մեր ավանդական դիրքորոշումն է: Մեզ համար դա շատ լուրջ հարց է»,- ասել է Զախարովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները