Հունիսի 21-ը Յոգայի միջազգային օրն է

09:05   21 Հունիս 2018    644

Հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրն է։ Այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հիմնել է, որպեսզի հասարակայնությանը տեղեկացնի յոգայի առավելությունների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տոնն առաջին անգամ նշվել է 2015-ի հունիսին, իսկ հունիսի 21-ը ընտրել ու հաստատել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Հնդկաստանը համարվում է յոգայի հայրենիքը։ Իսկ հունիսի 21-ը ընտրվել է որպես տարվա ամենաերկար օր մոլորակի կեսի համար։ Այդ օրը հատուկ նշանակություն ունի բազմաթիվ ժողովուրդների համար ու հայտնի է որպես ամառային արեւադարձի օր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները