Լոնդոնն անհանգստացած է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմամբ

09:22   21 Հունիս 2018    722

Լոնդոնն անհանգստացած է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմամբ, եթե այն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավարի՝ Մեծ Բրիտանիա այցից առաջ տեղի ունենա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լոնդոնին մտահոգում է այն, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի հետ կապված նպատակներին ԱՄՆ-ի հակվածությանը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 11-12-ը, Բրյուսելում, իսկ Թրամփը Մեծ Բրիտանիա կայցելի հուլիսի 13-ին։

Ավելի վաղ Թրամփը հայտնել է, որ մոտ ապագայում կարող է Պուտինի հետ հանդիպել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լոնդոն   ՆԱՏՕ   Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները