Թրամփը միգրանտների բաժանումը կանխող հրամանագիր է ստորագրել

09:39   21 Հունիս 2018    593

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներգաղթի հարցի վերաբերյալ, որը կկանխի սահմանին գտնվող միգրանտների ընտանիքների բաժանումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք մտադիր ենք պահպանել ընտանիքների միասնությունը», - Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ ասել է Թրամփը:

Հաղորդվում է, որ ներքին անվտանգության նախարար Կիրստեն Նիլսենը պատրաստում է նախագահի հրամանագիրը, որով նրա գերատեսչությանը հանձնարարվում է սահմանին ձերբակալված ընտանիքներին ուղարկել կալանավորված երեխաներին մոտ:

Ավելի վաղ նախագահը քննադատել էր լրատվամիջոցներին եւ դեմոկրատներին` ասելով, որ նրանք սխալ պատկերացում են ստեղծում ներգաղթյալների ընտանիքների բաժանման քաղաքականության մասին, որոնք փորձում են ապօրինի երկիր ներթափանցել:

Թրամփի խոսքով, առաջատար լրատվամիջոցները «չեն հիշատակում երկրի անվտանգության մասին, երբ խոսում են անօրինական ներգաղթի մասին»: Նա նորից ասել է, որ ԱՄՆ-ի ներգաղթային քաղականությունը «աշխարհում ամենաթույլն ու վատն է», իսկ դեմոկրատներն ամեն ինչ կանեն, միայն թե չփոխեն այն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները