Հանրահավաքում Թրամփը կատակել է՝ պահանջելով ցուցարարներին հեռացնել

09:56   21 Հունիս 2018    638

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոթա նահանգում հանրահավաքի ժամանակ անվտանգության աշխատակիցներին հրամայել է ցուցարարներին հեռացնել:

Ցուցարարները կարճ ժամանակով ընդհատել են Թրամփի ներգաղթին նվիրված ելույթը:

«Նրանց այստեղից հեռացրեք»,- հայտարարել է Սպիտակ տան տերը: «Սա կի՞ն է, թե՞ տղամարդ: Չեմ կարողանում հասկանալ: Նա մազերը կտրելու կարիք ունի»,- հավելել է նա:

Երեքշաբթի Թրամփը հրաման էր ստորագրել, որով չեղյալ է համարվում ապօրինի ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները