Թրամփը կարող Է Պուտինի հետ հանդիպել նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Bloomberg

10:08   21 Հունիս 2018    625

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg »-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այս տարվա հուլիսին Եվրոպայում:

Նրանց տվյալներով՝ հանդիպումը նախատեսվում Է անցկացնել Եվրոպա Թրամփի ակնկալվող այցի ընթացքում: Ինչ վերաբերում Է հանդիպման անցկացման ժամանակին, ապա դիտարկվում Է հնարավոր երկու տարբերակ, նշել են աղբյուրները:

Այն կարող Է տեղի ունենալ նախքան ՆԱՏՕ-ի հուլիսի 11-ի գագաթնաժողովը Բրյուսելում կամ Մեծ Բրիտանիա Թրամփի այցից հետո, որը ծրագրված Է հուլիսի 13-ին: Ինչպես նշել են աղբյուրները, ամեն դեպքում հանդիպման կազմակերպման պլանները դեռեւս վերջնական չեն: Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Հունիսի 16-ին The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի եւ երկու դիվանագետների, հայտնել Էր, որ Թրամփը պլանավորում Է Պուտինի հետ հանդիպում անցկացնել եվրոպայում, որտեղ ԱՄՆ-ի ղեկավարը գտնվելու Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները