Նաուերթը Սառա Սանդերսին կարող Է փոխարինել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում

10:17   21 Հունիս 2018    649

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Vaity Fair»-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը կարող Է դառնալ Fox News հեռուստաալիքի նախկին լրագրողուհի Հեզեր Նաուերթը, որն այժմ զբաղեցնում Է Պեդեպարտամենտի ներկայացուցչի պաշտոնը:

Ավելի վաղ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել Էին, որ ԱՄՆ-ի վարչակազմի մամուլի հետ աշխատանքի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Սառա Սանդերսը եւ Ռաջ Շահը, պլանավորում են պաշտոնաթող լինել մինչեւ տարեվերջ: Սանդերսն ինքը հերքել Է այդ տեղեկատվությունը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, եթե ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարն այնուամենայնիվ որոշի պաշտոնաթող լինել, նրա տեղը կզբաղեցնի Նաուերթը, որով այժմ «հրապուրված Է» պետության ղեկավարը: «Թրամփին նա դուր Է գալիս»,- հրատարակությանն ասել Է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի նախկին պաշտոնյան: Սպիտակ տունը չի պատասխանել այդ տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սառա-Սանդերս  


Վերնագիրի այլ պիտակները