Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ

10:50   21 Հունիս 2018    539

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենա Միացյա Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ:

Այդ մասին հունիսի 20-ին հայտնել Է Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Վուդ Ջոնսոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այո, ես կարծում եմ, որ նա պետք Է հանդիպի պետության ղեկավարի հետ»,- ասել Է ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե կկայանա արդյոք նման միջոցառում: «Նորին գերազանցության հետ հանդիպումն ամենակարեւորն Է, քանի որ նա պետության ղեկավարն Է»,- հավելել Է նա: Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի թագուհու հետ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին Վինձորի դղյակում՝ թագուհու քաղաքամերձ նստավայրում, որն այդ օրը փակ կլինի այցելությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները