ԱՄՆ-ը կարող է հրաժարվել աշխատել Human Rights Watch-ի հետ

11:35   21 Հունիս 2018    617

ԱՄՆ-ը կարող է հրաժարվել աշխատել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության և այլ խմբերի հետ, որոնք չեն աջակցել Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի բարեփոխումներին:

Համապատասխան նամակը HRW-ին ուղարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հայտնում է РИА Новости-ն: «Դուք պետք է իմանաք, որ բանակցություններին ընթացք չտալու և բարեփոխումներին խոչընդոտելու ուղղությամբ ձեր ջանքերը դարձան պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ը դուրս գա խորհրդից»,- ասվում է նամակում:

Հիեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդից դուրս գալու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Human-Rights-Watch  


Վերնագիրի այլ պիտակները