Շվեյցարացի ֆուտբոլասերները ՌԴ մի քաղաքում հյուրանոց են պատվիրել, մեկ այլ քաղաք գնացել

11:46   21 Հունիս 2018    690

Շվեյցարացի ֆուտբոլասերները շփոթել են Դոնի Ռոստով ու Ռոստով Վելիկի քաղաքները:

Նրանք ժամանել են Դոնի Ռոստով՝ անցած կիրակի՝ հունիսի 17-ին, աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլի առաջին տուրի Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպումը նայելու, բայց հյուրանոց են պատվիրել այլ քաղաքում: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ռուսաստանի իրավապահ մարմիններին:

Նրանք զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել, որ գտել են փողոցը, սակայն չեն կարողանում գտնել հյուրանոցը, որտեղ համարներ են պատվիրել: Ոստիկանները թարգմանիչների միջոցով նրանց բացատրել են, որ նույն անունով փողոց կա նաեւ Ռոստով Վելիկի քաղաքում, եւ նրանք հենց այնտեղ են համարներ ամրագրել:

Ինչ վերաբերում է ֆուտբոլային հանդիպմանը, ապա բրազիլացիները չկարողացան առավելության հասնել շվեյցարացիների նկատմամբ: Խաղն ավարտվեց 1:1:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները