Ադրբեջանում 500 սպաներ կստանան բնակարաններ

12:45   21 Հունիս 2018    813

«Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը մեծ աշխատանք է կատարում սպաների սոցիալական բազայի ամրապնդման համար, եւ սպաների համար բնակարաններ տրամադրելու հարցը լուծվել է»:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Նախարարը հայտնել է, որ մեր բանակի 100-ամյակի նախաշեմին ավելի քան 20 տարի ծառայող շուրջ 500 սպաներ կստանան բնակարաններ:

Հասանովն ընդգծել է, որ պատրաստ են սպաների ցուցակները, որոնք բնակարան կստանան:

Պաշտպանության նախարարը նաեւ ասել է, որ տարվա ընթացքում բնակարաններ կտրամադրվեն շուրջ 300 սպաներին: «Նրանցից ոմանք բնակարան ստացել են, եւ գործընթացը շարունակվում է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները