Բրածո կենդանուն Օբամայի պատվին են անվանել

13:47   21 Հունիս 2018    645

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta»-ին, Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները Ռիվերսայդում հայտնաբերել եւ նկարագրել են բրածո կենդանու մնացորդները, որը հարյուր միլիոնավոր տարիներ առաջ բնակվել է օվկիանոսում:

Գիտնականները որոշել են նրան Obamus coronatus անվանել՝ նշելով նախկին նախագահի սերը գիտության նկատմամբ: Մոտ 580 մլն տարի առաջ ապրած կենդանին նման է 0.5-2 սմ տրամագծով սկավառակի եւ իր մակերեսին պարույրանման ակոսներ ուներ:

Գիտնականները կարծում են, որ կենդանին շարժվելու հնարավորություն չի ունեցել եւ անշարժ նստած է եղել օվկիանոսի հատակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները