ՄԻԵԴ-ը մերժել է նորվեգական բանտում պահման պայմաններից Բրեյվիկի գանգատը

14:05   21 Հունիս 2018    679

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գանգատը, որը փորձում էր վիճարկել Նորվեգիայում բանտարկության մեջ իր պահման պայմանները:

«Երեք դատավորից բաղկացած կոմիտեն որոշել է, որ դատապարտյալի դիմումն անընդունելի է՝ կապված սուտ հիմնավորումների հետ»,- նշված է որոշման մեջ: Դատարանն այս որոշումը վերջնական է համարել

Անդերս Բրեյվիկը 21 տարի ժամկետով բանտարկության պատիժ է կրում՝ 2011 թվականի հուլիսին Օսլոյում իրագործած ահաբեկչության համար: Այդ ժամանակ ահաբեկչին զոհ գնաց երիտասարդական ճամբարի 77 մասնակից, եւս 42 մարդ ստացել էին տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:

Ահաբեկիչը, որը պատիժ է կրում նոր անունով՝ Ֆյուտոլֆ Հանսեն, բողոքել է, որ մյուս բանտարկյալներից մեկուսացված է: Դատավորների եզրակացությամբ՝ վտանգավոր հանցագործի պահման պայմանները չեն խախտում Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները: Ավելի վաղ նույնպիսի եզրակացության էր հանգել Նորվեգիայի Գերագույն դատարանը: Բրեյվիկի փաստաբանները պնդում էին, որ շփումների պակասի պատճառով իրենց հաճախորդը ենթակա է ծանր հոգեկան խանգարում ստանալու վտանգին:

Բրեյվիկը պատժվել է 77 մարդու սպանության համար։ 2011-ի հուլիսի 22-ին նա Օսլոյի կենտրոնում կառավարական շենքերից մեկի մոտ գործարկել էր հզոր պայթուցիկ սարք, որի հետեւանքով 8 մարդ մահացել էր: Նույն օրը նա Ուտյոյա կղզու երիտասարդական ճամբարում կրակել էր մարդկանց վրա՝ եւս 69 մարդու սպանելով, այդ թվում՝ բազմաթիվ դեռահասների։ 2012-ի օգոստոսին Բրեյվիկին դատապարտել են 21 տարվա ազատազրկման, որը նորվեգական օրենքներով ազատազրկման առավելագույն ժամկետն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԻԵԴ  


Վերնագիրի այլ պիտակները