ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ոչնչացնել Մոնտենեգրոյի տարածքում գտնվող խորհրդային զենքերը

14:14   21 Հունիս 2018    645

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել «ապառազմականացում» անցկացնել Մոնտենեգրոյում եւ ոչնչացնել երկրի տարածքում գտնվող խորհրդային սպառազինությունը, հաղորդում է «ՌՏ»-ն՝ վկայակոչելով կառույցի հայտարարությունը:

Նշվում է, որ խոսքը ԽՍՀՄ-ում արտադրված ծովային արկերի, հականավային հրթիռների մարտական գլխիկների եւ հականավային ստորջրյա արկերի մասին է: Դրանք մտադիր են դուրս բերել երկրից եւ ոչնչացնել:

«Կապալառուն պարտավորվում է Մոնտենեգրոյի նշանակված պահեստներից վերցնել զինամթերքը եւ իրականացնել դրա անվտանգ փոխադրումը կապալառուին պատկանող ապառազմականացման օբյեկտներ»,- նշվում է փաստաթղթում:

Նշվում է, որ կատարող ընկերությունը պետք է երաշխիքներ տա, որ զենքը փոխադրման ընթացքում չի կորչի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Մոնտենեգրո  


Վերնագիրի այլ պիտակները