Հրվ. Կորեայի նախագահը պետական այցով ժամանեց Մոսկվա

14:23   21 Հունիս 2018    621

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պետական այցով ժամանել Է Ռուսաստան:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՏԱՍՍ-ը, այցի գլխավոր իրադարձությունը կդառնա Հարավային Կորեայի նախագահի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնք կկայանան հունիսի 22-ին:

Հունիսի 21-ին պլանավորված Է Մուն Չժե ինի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նաեւ իր այցի ընթացքում Մուն Չժե Ինը Հարավային Կորեայի նախագահներից առաջինը ճառով հանդես կգա Պետական դումայում: Բացի այդ, ծրագրվում Է, որ Հարավային Կորեայի նախագահը կայցելի Դոնի Ռոստով, որտեղ կդիտի իր երկրի ու Մեքսիկայի թիմերի մրցախաղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները