Ալժիրը դպրոցական քննությունների շրջանում անջատում Է Համացանցը

15:10   21 Հունիս 2018    604

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների շրջանում ամբողջ երկրում անջատում են Համացանցը:

Համացանց մուտքը, այդ թվում՝ շարժական կապով, կանջատվի միջնակարգ դպրոցներում ավարտական յուրաքանչյուր քննությունից մեկ ժամ անց, որպեսզի աշակերտները չկարողանան թաքուն նայել պատասխանները եւ չկարողանան ուրիշներին հայտնել հարցերի մասին: Այդ անջատումները կշարունակվեն մինչեւ հունիսի 25-ը:

Ալժիրի կրթության նախարար Նուրիա Բենգաբրիտը «Աննահար» թերթին տված հարցազրույցում ասել Է, որ քննությունների շրջանում Facebook-ն ամբողջ երկրում կարգելափակվի: Մինչեւ հունիսի 25-ը Ալժիրում քննություններ Է հանձնելու ավելի քան 700 հազար դպրոցական:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալժիր  


Վերնագիրի այլ պիտակները