Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին հաճախ են շփոթում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:
«Մենք արտաքնապես շատ նման ենք: Ես դա հասկացա, երբ միջոցառման ժամանակ ինձ սկսեցին Ադրբեջանի մասին հարցեր ուղղել»,- թուրքական «Վաթան» թերթի հետ զրույցում ասել է Չավուշօղլուն:
«Նրան նույնպես մի օր հարցրել են Թուրքիայի մասին` մտածելով, որ ես եմ»,- հավելել է նա: