NASA-ն ցուցադրել Է Մարսի երկնագույն ավազաբլուրները

15:29   21 Հունիս 2018    563

NASA-ն հրապարակել Է Մարսի վրա հայտնաբերված երկնագույն ավազաբլուրների լուսանկարները:

Լուսանկարներն արվել են MRO ավտոմատ բազմաֆունկցիոնալ միջմոլորակային կայանի միջոցով:

Կադրերում պատկերված Է մոլորակի երկնագույն մակերեւույթի մի մասը Լիոտ խառնարանի տիրույթում: Նշվում Է, որ նման երեւույթներ հաճախ են հանդիպում խառնարանների մակերեւույթին, սակայն սովորաբար դրանք մոխրագույն են լինում: Հետազոտողները նշում են, որ հայտնաբերված ավազաբլուրներն այդպիսի պայծառ գույն ունեն ավելի բարդ կառուցվածքի եւ հատուկ քիմիակական բաղադրության շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները