Հնդկաստանում բեռնատարը բախվել է jeep-ին, կա 15 զոհ

15:44   21 Հունիս 2018    613

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Մորենա քաղաքում բեռնատարը բախվել է Jeep մակնիշի ավտոմեքենային, որը հուղարկավորության էր գնում հարևան գյուղ:

Միջադեպի հետևանքով մահացել է 15 մարդ, ևս 6-ը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:

Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել ՃՏՊ-ի վայրից: Ավելի ուշ իրավապահներն ավազ են հայտնաբերել նրա թափքի մեջ, որն ապօրինի կերպով վերցվել է նահանգի տաճարներից մեկի տարածքից:

Դեռևս անհայտ է՝ ինչու վարորդին չի հաջողվել կառավարել փոխադրամիջոցը:

Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը մենակ է եղել բեռնատարում, իսկ բոլոր զոհերն ու տուժածները Jeep-ի ուղևորներն են եղել: Անհայտ է՝ ինչպես է 21 մարդ տեղավորվել Jeep-ի ներսում, սակայն ենթադրվում է, որ ամենագնացը կցասայլ է ունեցել: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները