Deutsche Bank-ն ԱՄՆ-ում 205 միլիոն դոլարով տուգանվել է

15:56   21 Հունիս 2018    629

Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտը Deutsche Bank-ին 205 միլիոն դոլարով տուգանել է:

Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:

Տուգանքի պատճառ է դարձել օրենքի խախտումը, արժութային ոչ անվտանգ և ոչ հիմնավոր գործարքների անցկացումը:

Deutsche Bank-ն ընդունել է մեղքը և խոստացել միջոցներ ձեռնարկել՝ նման միջադեպերից հետագայում խուսափելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Deutsche-Bank   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները