Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. Գուտերիշ

17:08   21 Հունիս 2018    636

Մոտ ապագայում երկրների միջեւ պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից:

Այս կարծիքը, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 21-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբում:

«Մենք ապրում ենք հարափոփոխ իրականության մեջ, ինչին մենք պատրաստ չենք,-ասել Է նա:-Ես համոզված եմ, որ շուտով, եթե պատերազմ լինի երկու պետությունների միջեւ, այն կսկսվի հզոր կիբեռգրոհներից»:

«Միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք արհեստական ինտելեկտը եւ գենետիկական ինժեներիայի զարգացումը, դրանք ֆանտասիկ հնարավորությունների ճանապարհ են բացում, բայց, ցավոք, կան նաեւ ռիսկեր»,-հավելել Է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ թեւ միջազգային իրավունքը կիրառելի Է կիբեռտարածության նկատմամբ, այդուամենայնիվ, չկա պատկերացում, թե միջազգային հումանիտար իրավունքը եւ ինքնապաշտպանության հայեցակարգը ինչպես կարող են կիրառվել կիբեռհակամարտությունների նկատմամբ: «Դատարկություն Է ստեղծվել մի հարցում, որը շատ իրական Է, պետք Է դրա վրա աշխատել»,-հավելել Է Գուտերիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերիշ  


Վերնագիրի այլ պիտակները