Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցները միասնականություն կցուցադրեն

17:39   21 Հունիս 2018    771

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը վստահություն է հայտնել, որ Բրյուսելում անցկացվելիք` կազմակերպության գագաթաժողովում մասնակիցները միասնականություն կցուցադրեն անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված պատմությւոնը չի կրկնվի:

Հիշեցնենք, որ G7-ի գագաթաժողովի ժամանակ Թրամփի պատճառով կողմերը չկարողացան միասնակության հասնել կարևոր միջազգային տնտեսական և քաղաքական հարցերում:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կկայանա հուլիսի 11-12-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սթոլթենբերգ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները