Թաիլանդում ձերբակալել են ավելի քան 40 ինքնաշեն ռումբ ու նռնակ տեղափոխող գրոհայինի

17:44   21 Հունիս 2018    591

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Թաիլանդի ոստիկանությունը երկարատև հետապնդումներից հետո ի վերջո ձերբակալել է բազմաթիվ ինքնաշեն պայթուցիկ սարքեր պահելու համար կասկածվող անջատողական գրոհայինի:

Նա իր մեքենայով տեղափոխել է ավելի քան 40 ռումբ ու նռնակ։ Բացի այդ, նրա մեքենայում գտնվել է 36 տուփ դետոնատոր։

Գրոհայինի մեքենան կրել է Պատտանի նահանգի պետհամարանիշերը, կասկածյալը սլացել է մեծ արագությամբ հարևան Նարաթիվաթ նահանգի տարածքում և սկզբում հաջողացրել դուրս պրծնել ոստիկանական անցակետի իրավապահների ձեռքից։ Նշվում է, որ սկզբում մեքենայում եղել է երկու մարդ, սակայն մեկն ընթացքի ժամանակ որոշել է դիմել փախուստի ու դուրս է թռել մեքենայից։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Մյուս անձը ձերբակալվել է։

Ոստիկանների համաձայն՝ պայթուցիկ սարքերն, ամենայն հավանականությամբ, պատկանել են անջատողական զինված խմբավորումներից մեկին և նախատեսված են եղել առաջիկա հանգստյան օրերին մարդաշատ վայրերում պայթյուններ իրականացնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները