Եվրամիության կոմիտեն հավանության է արժանացրել մեմերի հրապարակման դեմ օրենքը

18:24   21 Հունիս 2018    624

Եվրամիության կոմիտեն հավանության է արժանացրել օրենքի ընդունումը, որը հանրաճանաչ կայքերին պարտավորեցնում է ֆիլտրեր սահմանել՝ նյութերի հրապարակման արգելքի հետ կապված, որոնք կպաշտպանեն հեղինակային իրավունքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օրենքին կողմ է կոմիտեի 15, դեմ՝ 10 անդամ։ Didgital մասնագետները կարծում են, որ օրենքն ընդունելու պարագայում կարող են մեմերն անհետանալ, քանի որ դրանցում մշտապես հայտնի մարդկանց պատկերն է գործածվում, ինչպես նաև հայտնի ֆիլմերից և հեռուստաշոուներից՝ պահեր։

Բացի այդ, օրենքի հակառակորդների կարծիքով, համակարգը կարող է սխալ աշխատել։ Այս առումով նրանք օրինակ են բերում YouTube-ը, որը բազմաթիվ տեսահոլովակներ է հեռացրել, որոնք, սակայն, հեղինակային իրավունքները չեն խախտել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները