Լորդերի պալատը վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին օրինագիծը

19:58   21 Հունիս 2018    679

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 20-ի երեկոյան վերջնականապես հաստատել Է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին օրինագծի կառավարական տարբերակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լորդերն օրինագծին հավանություն են տվել պարզ մեծամասնությամբ՝ առանց քվերակության ընթացակարգի անցկացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս որոշումը վերջ Է դրել փաստաթղթում ուղղումներ մտցնելու փորձերին, որոնք խորհրդարանին կօժտեին Brexit-ի պայմանների փոփոխման կամ Եվրամիությունից դուրս գալու չեղարկման լիազորություններով Բրյուսելի հետ համաձայնություն կնքելու անհնարինության դեպքում:

Այժմ օրինագիծը ներկայացվում Է թագուհու հաստատմանը, ինչից հետո այն ձեռք կբերի օրենքի կարգավիճակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները