Հոգեւորականը փոքրիկին հարվածել է մկրտելիս. VIDEO

20:03   21 Հունիս 2018    1738

Hayatsk.info-ն հայտնում է, որ համացանցում սրընթաց հանրահայտություն է ձեռք բերում հոլովակը, որում տարեց կաթոլիկ քահանան մկրտության արարողության ժամանակ ապարդյուն փորձել է հանգստացնել լաց լինող մեկ տարեկան փոքրիկին:

Երեխան ձեռքից դուրս է պրծել եւ ճչացել: Ինչ-որ պահի հոգեւորականը չի կարողացել իրեն զսպել եւ հարվածել է փոքրիկի դեմքին:

Մկրտության արարողությունն ընդհատվել է, երբ անհանգստացած ծնողները, պատշաճությունը պահպանելով, օպերատիվորեն վերցրել են իրենց փոքրիկին:

Ներկայումս հոլովակը քննարկվում է աշխարհի բոլոր օգտատերերի կողմից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները