Հս. Կորեան վերադարձավ ամերիկացի 200 զինծառայողների աճյունները. Թրամփ

20:18   21 Հունիս 2018    804

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Հյուսիսային Կորեան վերադարձրել է Կորեական պատերազմի ընթացքում սպանված կամ անհայտ կորած ամերիկացի զինծառայողների աճյունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք վերադարձել ենք մեր զոհված հերոսներին. վերադարձվել են արդեն 200 զինծառայողի աճյունները»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ մոտ օրերին Հյուսիսային Կորեան «աճյունների մեծ մասը» կփոխանցի Հարավային Կորեայում ՄԱԿ-ի հրամանատարությանը, ապա դրանք կտեղափոխվեն Հավայան կղզիներում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Հիկամա բազա:

1950-1953 թվականների Կորեական պատերազմի ընթացքում անհայտ կորած է համարվում մոտ 7.700 ամերիկացի զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս.Կորեա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները