Intel-ի գլխավոր տնօրենը հեռացվել է պաշտոնից ծառայողական սիրավեպի պատճառով

20:25   21 Հունիս 2018    697

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, Intel ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Կրժանիչը հեռացվել է պաշտոնից. նա կզրկվի իր տեղից տնօրենների խորհրդի կազմում, հաղորդում է Intel-ի մամուլի ծառայությունը:

Որոշման համար պատճառ էր դարձել Կրժանիչի սիրավեպն իր ենթականերից մեկի հետ, ինչը հակասում է ընկերությունում գործող կանոններին:

Intel-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ ընկերության տնօրենների խորհուրդը կողմ է քվեարկել է Կրժանիչի հեռացմանը, քանի որ վստահ է, որ Intel-ի բոլոր աշխատակիցների պարտավոր են հարգել ընկերության արժեքները եւ հետեւել դրանում ընդունված վարքագծի պահանջներին:

Intel-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոբերտ Սվանը, ով նախկինում զբաղեցնում էր ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեին պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները