Սի Ցզինպին քննադատել է «պրոտեկցիոնիզմը, մեկուսացումը եւ պոպուլիզմը»

21:09   21 Հունիս 2018    654

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպին քննադատել է «պրոտեկցիոնիզմը, մեկուսացումը եւ պոպուլիզմը» եւ նորից խոստացել Չինաստանի տնտեսությունը ավելի բաց դարձնել:

Օտարերկրյա գործարարների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ անցյալ տարի «համաշխարհային տնտեսության կայունության եւ բարելավման նշաններից» հետո «մենք պետք է զգոն լինենք, քանի որ ականատես ենք առեւտրային պրոտեկցիոնիզմի, մեկուսացման եւ պոպուլիզմի պոռթկմանը»: «Աշխարհն ավելի լուրջ խնդիրների հետ է բախվում», - զգուշացրել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ն հայտարարել է Չինաստանի վրա ճնշում ավելացնելու անհրաժեշտության մասին առեւտրային տարաձայնություններում զիջումների հասնելու համար: Նախագահ Դոնալդ Թրամփը 50 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքեր է սահմանել՝ Պեկինին մեղադրելով մտավոր սեփականության գողության եւ անարդար առեւտրի քաղաքականության գողության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները