Ճապոնացի պաշտոնյաները ներողություն են խնդրել հեռուստատեսությամբ աշխատակցի

21:18   21 Հունիս 2018    738

Ճապոնացի պաշտոնյաները ներողություն են խնդրել հեռուստատեսային ասուլիսի ժամանակ, երբ բացահայտվել էր, որ քաղծառայողներից մեկը պարբերաբար ընդմիջման է դուրս եկել նախատեսվածից 3 րոպե շուտ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին, խոսքը Կոբե քաղաքում ջրամատակարարման հարցերով գրասենյակի 64-ամյա աշխատակցի մասին է, ում կես օրվա աշխատավարձը պահվել է աշխատանքից շուտ դուրս գալու «սովորության» պատճառով:

Կեսօրից 3 րոպե շուտ դուրս գալով՝ ճապոնացին խանութ էր մտնում իր լանչը գնելու համար: Աղբյուրի հաղորդմամբ՝ դա նկատվել է 26 անգամ վերջին 7 ամսվա ընթացքում:

Կոբեի իշխանությունները «ոչ պատշաճ վարվելակարգն» անվանել են «խորապես ցավալի» և խոնարհվել են տեսախիկների առաջ՝ ասուլիսի ժամանակ ներողություն խնդրելով քաղաքացիներից:

Նշվում է, որ աշխատակցի «անօրեն» դուրս գալը բացահայտել է նրա գործընկերներից մեկը, որը վերջինիս ռեստորան մտնելիս նկատել է իրենց տնօրենի պատուհանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները