Թրամփը G7-ի գագաթաժողովում երկու Starbursts կոնֆետ է նետել Մերկելին

21:32   21 Հունիս 2018    792

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի գագաթաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նետել է երկու Starbursts կոնֆետ:

CBS News-ին այս միջադեպի մասին պատմել է քաղաքական վերլուծաբան և Eurasia Groupի խորհրդատվական ընկերության ղեկավար Իեն Բրեմերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ G-7- ի առաջնորդները հավաքվել էին գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելու համար, սակայն Թրամփը չէր շտապում ստորագրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մերկելին  


Վերնագիրի այլ պիտակները