Վաշինգտոնում պարզաբանել են, թե ինչու են ԱՄՆ-ին պետք առևտրային պատերազմներ

21:40   21 Հունիս 2018    655

ԱՄՆ-ի՝ այլ երկրների հետ առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը պայմանավորված է ամերիկյան ընկերությունների համար առևտրային խոչընդոտները նվազեցնելու Վաշինգտոնի ցանկությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հինգշաբթի CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը:

«Իհարկե, նախագահի հիմնական նպատակն է նվազեցնել սակագները, առևտրային խոչընդոտները և ողջ աշխարհում, կլինի դա Չինաստան, թե այլ երկիր, ամերիկյան ընկերությունների համար բաց շուկաներ ստեղծելը,- ասել է նախարարը:

-Եվ սա վերջնական նպատակ է, որին մենք ձգտում ենք: Դրան հասնելու համար մենք ստիպված կլինենք այլ միջոցներ ևս ձեռնարկել »:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները