Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է առաջին F-35 կործանիչները

22:56   21 Հունիս 2018    667

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է հինգերորդ սերնդի առաջին երկու F-35 կործանիչները:

Պաշտոնական փոխանցման արարողությունը այժմ տեղի է ունենում Տեխասի Ֆորտ Ուորթ քաղաքում: Ավարտվելուց հետո կործանիչները կուղարկվեն Արիզոնա նահանգի Լյուկի օդային ուժերի բազա:

Այստեղ տեղի է ունենալու թուրք օդաչուների և տեխնիկական անձնակազմի ուսուցում մինչև 2019 թ. նոյեմբեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները