ԱՄՆ-ում սպիտակամորթ բնակչության կրճատում Է գրանցվել. Hill

22:37   21 Հունիս 2018    672

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Hill»-ին 2015 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների սպիտակամորթ բնակչությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կրճատվել Է, եւ այս միտումն ավելի ընդգրկուն Է դարձել անցյալ տարի:

Ըստ Բյուրոյի տեղեկությունների՝ 2016-ից մինչեւ 2017 թվականը սպիտակամորթ ամերիկացիների թիվը կրճատվել Է 0,02 տոկոսով կամ 31 հազար 516-ով՝ մինչեւ 197,8 միլիոն, ինչը դարձել Է «պատմական փոփոխություն» երկրի ազգաբնակչության զարգացման հարցում:

Անցյալ տարի, նշված Է Բյուրոյի զեկույցում, երկրում բնակվող՝ Լատինական Ամերիկայի պետություններից սերածների թիվը 2,1 տոկոսով աճել Է նախորդ տարվա համեմատությամբ եւ կազմել 58,9 միլիոն:

Նույն ժամանակահատվածում աֆրոամերիկացիների թվաքանակն ավելացել Է 1,2 տոկոսով՝ մինչեւ 47,4 միլիոն, ասիական ծագումով բակիչներինը՝ 3,1 տոկոսով՝ մինչեւ 22,2 միլիոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները