Թրամփի խորհրդականը ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպման քննարկման համար Մոսկվա է մեկնում

09:22   22 Հունիս 2018    979

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ Մոսկվա կմեկնի, որպեսզի քննարկի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, հայտարարել է Սպիտակ տունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցներում լայնորեն քննարկվել է նախագահների հանդիպման հնարավորությունը, որի մասին առաջին անգամ մարտին է խոսվել:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, Բոլթոնը հունիսի 25-27-ը կմեկնի Լոնդոն եւ Հռոմ ամերիկյան դաշնակիցների հետ հանդիպմանը, իսկ հետո Մոսկվա կուղեւորվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները