Բրիտանիայում բժիշկը ուժեղ ցավազրկողներ է տվել հիվանդներին նրանց կյանքի տևողությունը կրճատելու համար

09:28   22 Հունիս 2018    735

Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսությունում Հոսփորթի հիվանդանոցում ավելի քան 450 հիվանդներ կարող էին մահանալ բժշկի պատճառով, որը 12 տարի շարունակ գիտակցաբար ուժեղ ցավազրկողներ է տվել հիվանդներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անկախ հանձնախմբի զեկույցում ասվում է, որ հիվանդանոցի բժիշկներից մեկը 12 տարի՝ 1989-2000 թվականներին, հզոր ցավազրկողներ է նշանակել՝ հիվանդների կյանքի տևողությունը նվազեցնելու համար:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը ցույց են տվել, որ 12 տարիների ընթացքում դոկտոր Ջեյն Բարթոնը պատասխանատու է եղել հիվանդանոցում դեղերի նշանակման պրակտիկայի համար, որին հետևել է բժշկական ողջ անձնակազմը:

Թեև խորհրդատուները հիվանդների բուժմանը ուղղակիորեն չեն մասնակցել, բժշկական տվյալները ցույց են տալիս, որ նրանք տեղյակ են եղել օգտագործված դեղերի բնույթին, սակայն չեն միջամտել, որպեսզի դադարեցնեն այդ պրակտիկան՝ ասվում է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները