Ընտրություններից տասը օր առաջ Մեքսիկայում երկու քաղաքական գործչի են սպանել

09:35   22 Հունիս 2018    830

Մեքսիկայի Միչոական նահանգում 21 ժամվա ընթացքում տարբեր քաղաքների քաղաքապետի երկու թեկնածու է սպանվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միջադեպերը տեղի են ունեցել ընտրություններից տասը օր առաջ։ Նշվում է, որ զինված մարդիկ վաղ առավոտյան ավտոմեքենայով մոտեցել են Դեմոկրատական հեղափոխության կուսակցությունից Օկամպո քաղաքի քաղաքապետի թեկնածու Ֆերնանդո Անխելես Խուարեսի տանը և գնդակահարել են նրան։

Դրանից առաջ սպանվել է Ագիլիայի քաղաքապետի թեկնածու Օմար Գոմես Լուկատերոն։ Նա պատրաստվում էր նախընտրական հանրահավաքի գնալ, սակայն տնից դուրս գալիս անհայտ անձանց կողմից գնդակահարվել է։

Վերջին ժամանակներում Մեքսիկայում սպանված 28 քաղաքական գործիչները պատրաստվում էին իրենց թեկնածությունն առաջադրել ընտրովի պաշտոններում, իսկ 14-ն արդեն գրանցվել էին։

Սպանությունների ալիքի ֆոնին Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են մինչև հուլիսի 1-ը՝ համընդհանուր ընտրությունները, բոլոր թեկնածուներին թիկնապահներ հատկացնելու մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները