Եվրամիությունը Հունաստանին 15 միլիարդ եվրո կտրամադրի

09:51   22 Հունիս 2018    913

Եվրոպական Միությունը Կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում Հունաստանին որպես հինգերորդ եւ վերջնական տրանշ 15 մլրդ եվրո կտրամադրի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Եվրախմբի մամուլի ասուլիսին հայտարարել է կառույցի նախագահ Մարիո Սենտենոն:

«Հունաստանը ֆինանսական օգնության ծրագիրը լքում է ավելի ուժեղ տնտեսությամբ, որը կառուցվում է տարվող հարկաբյուջետային եւ կառուցվածքային բարեփոխումների հիման վրա: Կարեւոր է շարունակել այս բարեփոխումները, որոնք որպես հիմք կծառայեն բարձր զբաղվածությամբ եւ աշխատատեղերի ստեղծման տեմպերով կայուն աճի ապահովման համար, ինչը Հունաստանի բարգավաճ ապագայի լավագույն երաշխիքն է»,- նշվում է Եվրախմբի մամուլի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն   Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները