Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ

10:00   22 Հունիս 2018    1090

Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք հունիսի 26-ին մասնակցելու են Բաքվում կայանալիք զորահանդեսին:

Այս մասին «Ինտերֆակս» լրատվական գործակալությանը հայտնել են իրենց ռազմական աղբյուրներից , տեղեկացնում է Hayatsk.info-ն: Տեղեկությունը հաստատվել է նաև բաց աղբյուրներից:

Ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ այդ ուղղաթիռները նկատվել են Բաքվի երկնքում՝ զորահանդեսի փորձին թռիչքներ կատարելիս:

Bell 412-ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարքիների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Bell-412  


Վերնագիրի այլ պիտակները