Աբաս Արակչինը չի բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից

14:07   22 Հունիս 2018    366

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արակչին չի բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից։

«Հավանական է, որ Իրանը մոտակա շաբաթը կլքի համաձայնագիրը»,–մեջբերում է PressTV հեռուստաալիքը իր թվիթերյան միկրոբլոգում։

Նշենք, որ Արակչին աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից Վաշինգթոնի դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբաս-Արակչին  


Վերնագիրի այլ պիտակները