Աֆղանստանում թալիբներն ավելի քան 30 շինարար են առեւանգել

14:21   22 Հունիս 2018    706

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման ակտիվիստները Քանդահար նահանգի ճանապարհաշինական ընկերության 33 աշխատակցի են առեւանգել, եւս չորս մարդ զոհվել է թալիբների հետ փոխհրաձգության ժամանակ, հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Դավուդ Ահմադին:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր ճանապարհի կառուցվող հատվածում: Թալիբները առեւանգել են ընկերության անվտանգության ծառայության 20 եւ ինժեներատեխնիկական անձնակազմի 13 աշխատակցի:

Անվտանգության ծառայության առնվազն չորս աշխատակից զոհվել է զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ, եւս մեկը վիրավորվել է: Ահմադիի խոսքով՝ կենդանի մնացած աշխատակիցը տեղեկություն չունի իր գործընկերների ճակատագրի մասին: Բացի այդ, հարձակման ժամանակ թալիբները շինարարական ընկերության մոտ 125 ավտոմեքենա են ոչնչացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները