Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին

14:34   22 Հունիս 2018    433

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման 77-րդ տարեդարձի օրը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակը՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի շիրիմին՝ Անմար կրակի մոտ:

Ալեքսանդրյան այգում կայացած արարողությունը նվիրված Էր հունիսի 22-ին երկրում նշվող Հիշատակի ու վշտի օրվա՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պետության ղեկավարի հետ միասին արարողությանը մասնակցել են վետերաններ, կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ նախարարների կաբինետի անդամները, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, պատգամավորներ ու սենատորներ, զինվորականներ եւ հիմնական դավանանքների ներկայացուցիչները: Միջոցառումը շարունակվել Է երեք զորատեսակներ՝ ցամաքային զորքերը, ռազմատիեզերական ուժերը եւ ռազմածովային նավատորմը ներկայացնող զինծառայողների հանդիսավոր երթով:

Արարողության ավարտին Պուտինը ծաղիկներ Է դրել հերոս-քաղաքների ծառուղում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները