Գերմանիայի բնակիչների 40 տոկոսից ավելին հանդես Է գալիս Մերկելի պաշտոնաթողության օգտին

14:56   22 Հունիս 2018    396

Գերմանիայի քաղաքացիները միասնական կարծիք չունեն, թե հարկ Է արդյոք, որ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթող լինի. նրանց կարծիքները գրեթե հավասար են բաժանվել:

Այդ մասին վկայում են Yougov հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Այսպես, հարցման մասնակիցների մոտավորապես 43 տոկոսն ասել Է, որ Մերկելը պետք Է թողնի իր պաշտոնը, իսկ 42 տոկոսը դրական Է գնահատում նրա աշխատանքը եւ նրա պաշտոնաթողության անհրաժեշտություն չի տեսնում: Միեւնույն ժամանակ հարցվածների 15 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Հարցման արդյունքների համաձայն, Մերկելի նկատմամբ առավել դրական վերաբերմունք ունեն «կանաչների» կուսակցության կողմնակիցները, իսկ ամենից վատ՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ-պոպուլիստական կուսակցության կողմնակիցները: Նրանց թվում, ովքեր քվեարկել են այս կումակցության օգտին, միայն 6 տոկոսը կցանկանար Մերկելին տեսնել կանցլերի պաշտոնում:

«Ձախերին» աջակցող գերմանացիների շրջանում գրեթե 50 տոկոսը վստահ Է, որ Մերկելը կանցլերի պաշտոնում լավ Է գլուխ հանում իր պարտականություններից: Ժարզվել Է, որ Մերկելի նկատմամբ վերաբերմունքը Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔՍՄ) դաշինքի կողմնակիցների շրջանում, որը նա գլխավորում Է, միանշանակ չԷ: Այսպես, դաշինքի կողմնակիցների 27 տոկոսն այն կարծիքին Է, որ ժամանակն Է՝ Մերկելը հեռանա կանցլերի պաշտոնից: Մինչդեռ նրա օգտին հանդես Է գալիս ՔԴՄ/ՔՍՄ-ի կողմնակիցների մոտավորապես 63 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները