Կիևում ոստիկանությունը մարդասպան-ռոմանտիկի է բռնել. Լուսանկար

15:24   22 Հունիս 2018    446

Օբուխովոյում ոստիկանները «վարդերով ռոմանտիկ մարդասպանի են բռնել», որը հունիսի սկզբին, գիշերը մտել է Պետրոպավլովսկ-Բորշչագովկայի բնակչուհիներից մեկի տուն և մինչև առավոտ նրա հետ զրուցել է՝ մոլագար ձևանալով:

«Հանելուկային մարդասպանին փնտրել են երկու շաբաթ: Պարզվել է, որ նա Կիևի շրջանի 23-ամյա բնակիչ է: Իր արարքը նա բացատրել է նրանով, որ երիտասարդ կինն իրեն դուր է եկել: Կեսօրին նա նկատել է, թե ինչպես է նա դուրս գալիս իր մեքենայից և որոշել է նրան այցելել: Տղան սպասել է մութն ընկնելուն, համոզվել, որ տանը միայն կինն ու նրա անչափահաս որդին են, հարևան բակից վարդեր է քաղել և ծաղկեփնջով մտել է նրա երկրորդ հարկի բնակարանը: Նրա զոհն արթնացել է, զգալով, որ սենյակում ինչ որ մեկը կա: Ընդ որում, նրա անկողնու վրա վարդի թերթիկներ էին ընկնում: Տղան պատմություն է հորինել, իբր ազդեցիկ մարդիկ իրեն պատվիրել են բռնաբարել և սպանել կնոջը: Ինքն իբր համաձայնել է դրան, քանի որ անբուժելի հիվանդ է:

Կնոջ հետ մինչև առավոտ զրուցելուց հետո՝ տղան նրանից չորս հազար դոլար է վերցրել և ոսկե զարդեր: Հենց որ «մարդասպանը հեռացել է, կինը ոստիկանություն է զանգահարել:

Ռոմանտիկ մարդասպանն այժմ նախնական կալանքի տակ է գտնվում: Նրան մինչև 8 տարի ազատազրկում է սպառնում»,- հաղորդել են ոստիկանությունից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև  


Վերնագիրի այլ պիտակները