Քյոլնի տաճարից մարդիկ տարհանվել են

15:57   22 Հունիս 2018    419

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bild»-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքի տաճարում իրավապահները ձերբակալել են «կասկածելի մարդու», տաճարից մարդիկ տարհանվել են:

«Տաճարից մարդկանց տարհանման պատճառով այսօր ժամը 9:00-ի պատարագը չեղարկվել է: Այժմ այն փակ է»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Պարբերականի տվյալներով՝ իրավապահները բացառում են ձերբակալվածի ահաբեկչական շարժառիթը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածը 25 տարեկան ռումինացի է: Նա գրավել է անվտանգության աշխատակիցների ուշադրությունը նրանով, որ մի քանի անգամ մտել և դուրս է եկել տաճարից: Բացի այդ, տղամարդը կայանել է իր ավտոմեքենան տաճարին չափազանց մոտ տարածքում, որտեղ կայանելն արգելված է:

Իրավապահները ստուգում են տաճարը՝ պայթուցիկ նյութերի առկայության առնչությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քյոլն  


Վերնագիրի այլ պիտակները