ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել Է դադարեցնել նավթի ներմուծումն Իրանից. Bloomberg

16:10   22 Հունիս 2018    571

ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել Է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ:

Այդ մասին գրել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ: Այս շաբաթ երկու երկրների կառավարությունների միջեւ կայացած բանակցությունների արդյունքներով՝ վերջնական որոշում չի ընդունվել իրանական նավթի գնումների վերաբերյալ, սակայն քննարկումները շարունակվում են, հայտնել են աղբյուրները:

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում նավթի քաղաքականության պատախանատու Տակասի Յամադան հրաժարվել Է մեկնաբանություններից, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը եւս հրաժարվել Է մեկնաբանություններ տալ, գրել Է գործակալությունը:

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության տվյալներով՝ երկիրն օրական 172 հազար բարել նավթ Է ներմուծել Իրանից, ինչը կազմել Է երկրի այդ հումքի պահանջմունքի 5,3 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները