ԱՄՆ-ն արևմտյան երկրների թվում ռեկորդակիրն է եկամուտների անհավասարության ցուցանիշով

16:19   22 Հունիս 2018    519

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, ԱՄՆ-ն արևմտյան աշխարհում եկամուտների առավելագույն անհավասարությամբ պետությունն է, գրել է ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլսթոնը:

«ԱՄՆ-ում մոտավորապես 40 միլիոն մարդ ապրում է աղքատության նշագծից ցած, 18,5 միլիոնը՝ ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 5 միլիոնը գոյություն է պահպանում նույն այն աղքատության պայմաններում, ինչ որ երրորդ աշխարհի քաղաքացիները», - ասված է Օլսթոնի զեկույցում:

Այս փաստաթուղթը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի մասնակիցներին: Այս շաբաթ Վաշինգտոնը հայտարարեց դրա կազմից իր դուրս գալու մասին:

Օլսթոնը նշում է, որ ԱՄՆ-ում է աղքատության ամենաբարձր մակարդակը երիտասարդության շրջանում և մանկական մահացության ամենաբարձր մակարդը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բոլոր պետությունների թվում: ԱՄՆ-ում քաղաքացիների կյանքի միջին տեւողությունը ցածր է, քան մյուս զարգացած դեմոկրատական պետություններում:

Դրա հետ մեկտեղ այդ երկրում է ապրում աշխարհի բոլոր 2 208 միլիարդատերերի ավելի քան 25 տոկոսը, նշել է ՄԱԿ-ի փորձագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները